Թշնամու կրակոցներից Սյունիքի մարզում վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։ Նրա խոսքով, չնայած ճանապարհը վնասվել է, բայց գործում է։ «Մեկ ժամ առաջվա տվյալներով քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չունենք»,–ասաց Ավագյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։