ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրախորհրդարանում պատգամավորի՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող ելույթը ծափահարությունների արժանացավ
դրբեջանի նկատմամբ պետք է անհապաղ նախապատրաստել պատժամիջոցների փաթեթ։ Եվրախորհրդարանի նիստում այսպիսի հայտարարություն արեց ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։
Իր ելույթում պատգամավորը ներկայացրեց այս գիշեր Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կիրառել է ծանր հրետանի՝ այդ թվում թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։
Նա ասաց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են առնվազն 48 զինվորական և 3 քաղաքացիական անձ։
«Ոչինչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի շարունակ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր է մշակում՝ այդ թվում ագրեսիա դրսևորելով երկրի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Բաքուն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Մենք պետք է խստագույնս դատապարտենք Հայաստանի դեմ ալիևյան վարչակարգի հանցավոր ագրեսիան։ Տիկի՛ն նախագահ, խնդրում ենք դա անել խորհրդարանի անունից։ Մեր հստակ դիրքորոշումը կարող է կանխել և կանգնեցնել Ադրբեջանին իր հանցավոր ծրագրի իրականացման ճանապարհին»,- հայտարարեց Բելամին։
Ֆրանսիացի պատգամավորը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է դադարեցնեն այդ հանցավոր պետությանը վերաբերվել որպես լիիրավ գործընկեր և ֆինանսավորել այդ սպառնալիքը՝ նրանից գազ գնելով։ Նրա խոսքով՝ պետք է շատ արագ նախապատրաստել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների արդյունավետ փաթեթ և անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:
«Մենք պետք է դա անենք, որպեսզի ապահովենք սեփական մայրցամաքի անվտանգությունը։ Այլապես այդ նոր պատերազմը մեզ էլ է սպառնալու։ Մենք պետք է դա անենք մեր և Հայաստանի ժողովրդի համար»,- իր ելույթում ընդգծեց Եվրախորհրդարանի պատգամավորը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասներ ներկայացրեց սահմանին տեղի ունեցողից։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պապ, ես շրջափակման մեջ եմ, բայց ես գերի չեմ ընկնի․ Տարոնին ճանաչողները՝ հերոսի մասին
Արդեն մի քանի օր է համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեկ ինքնաձիգով ու նռնակով հայ տղամարդը...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...