Սպասվում է Պուտինի և Ալիևի հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ կունենա Ղրղզստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի ղեկավարների, Հնդկաստանի և Պակիստանի վարչապետների հետ, ասել է պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Թվարկեմ առաջնորդներին, որոնց հետ մեր նախագահը կհանդիպի, դրանք են՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդով կրտսերը, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպին»,- ասել է նա լրագրողներին։
«Մենք բանակցություններ կվարենք Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, այնուհետև կլինեն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտնեց այս պահի դրությամբ զոհերի թիվը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալով զոհերի թվի մասին հայտնեց, որ այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը...
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը»
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի կարգով Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը։ Ադրբեջանի պետակա...
43 վիրավոր կա զորքի շրջանում․ ինտենսիվ մարտեր են ընթանում․ Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն «Ազատության» եթերում հայտնել է, որ ընթանում են ինտենսիվ մարտեր: Ժամը 15։00-ի տվյալն...
ՊՆ-ն հերքում է տարածվող տեղեկությունը
ժամը 13:57-ի դրությամբ Ջերմուկի ուղղությամբ որևէ հրետակոծություն կամ որևէ կրակոց չի վերսկսվել։ Այդ մասին տեղեկություններ...