«Սոթք. 13:30-ի դրությամբ հրադադար չկա». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոթք. 13:30-ի դրությամբ հրադադար չկա, Ադրբեջանը շարունակում է կրակել»:

 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարեց, որ Ադրբեջանի սանձազեռծած ռազմական գործողությունների հետևանքով կա 49 զոհ կա։ 

 

 

Նշենք, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13–ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
 

Քաղաքականություն