«Ընդդիմադիր պատգամավորներից ամենաճիշտ ու արժանապատիվ ձևով իրեն պահեց Վանեցյանը». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ անլուրջ է գնահատում ընդդիմադիր երկու խմբակցությունների այլընտրանքային նիստ հրավիրելը:
Վերջինիս կարծիքով` ընդդիմության այս քայլը չի վնասում Ազգային ժողովի աշխատանքը։
«Չի վնասի, որովհետև Ազգային ժողովը ամենաբարձր լեգիտիմություն ունեցող Ազգային ժողով է ու ընդդիմությունը, կարելի է ասել, ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ, չգիտեմ, թող մի հատ էլ այլընտրանքային պետություն հիմնեն», -ասել է Սիմոնյանը:
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր պատգամավորները հայտնի են իրենց հայհոյանքներով, ու հանրությունը տալիս է դրա գնահատականը:
«Իսկ մենք կառուցողական ենք եղել, նաև այն հարցում, որ իրենց չենք զրկել մանդատներից, թեև կարող էինք հարցն ուղարկել Սահմանադրական դատարան», - նշեց նա:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավորներից ամենաճիշտ ու արժանապատիվ ձևով իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցեց իր վրա:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումների։ «Հ...
Կառավարությունը դիմեց ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին
ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին։ Ա...
Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը, հերթական անգամ...
«Ոմն Զելենսկի ասել է, որ ինքը վերջնագրեր առաջադրողների հետ չի երկխոսելու». Մեդվեդևը պատասխանել է Զելենսկիին
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկ...