Վրաստանն ու Հայաստանը արտակարգ իրավիճակներում միմյանց էլեկտրաէներգիա կտրամադրեն
Հայաստանի և Վրաստանի էներգետիկ շուկայի օպերատորները համաձայնագիր են ստորագրել արտակարգ իրավիճակներում էլեկտրականության մատակարարման մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Թբիլիսիում կայացել է երկու երկրների էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որը գլխավորել են ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռոմեո Միքաուտաձեն։ Ըստ վրացական կողմի՝ քննարկվել է նաև սևծովյան մալուխի նախագիծը, որի իրականացումից հետո Վրաստանի էներգետիկ համակարգը կապվելու է Ռումինիայի հետ, ինչը նոր հնարավորություն է ստեղծելու Վրաստանից և տարածաշրջանի այլ երկրներից ԵՄ էլեկրտաէներգիայի արտահանման մեծացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ հայտարարությունը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն տարածեց
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում են Պաշտպանության նախարարությո...
Պաշտպանության նախարարություն հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հ...
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Իվանյան համայնքն ու Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվո...