ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին․ Hraparak
Ջերմուկում դիմավորում են շրջափակման մեջ գտնված զինվորներին։ Այս մասին գրել է Hraparak-ը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տեսել եմ այն, ինչ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»․ Ջերմուկի ճոպանուղում տնօրենը մանրամասներ է պատմում․ Aravot
«Տեսել եմ այն, ինչ չեմ ցանկանա, որ ոչ մեկ տեսնի»,- «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է հիշում սեպտեմբերի 12-ի լույ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 65 կիլոմետրանոց խցանում՝ Լարսի անցակետում․ մեծ թվով հայեր կան․ ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել Լարսում գտնվող մեր հայրենակիցներից։ Մասնավորապես՝ Հյուսիսային Օսեթիայի անցակետի տ...
Ադրբեջանցիներն են տեսանյութը մոնտաժել․ մանրամասներ՝ Եռաբլուրում նկարահանված տեսակադրերի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին ժամերին համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որը նկարահանվել է Եռաբլուրում։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասֆալտը քերվել է, երթևեկության մի ուղղությունը տեղ-տեղ փակվել է ու վերջ․ ահազանգ
Լրագրող Արփի Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Թե բա միջպետական ճանապարհ է (Աշտարակ֊Ե...