
Թագավորական ընտանիքին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել․ արքայազն Հարրին և Մեգանը ևս կուղևորվեն Շոտլանդիա

Թագավորական ընտանիքի յոթ անդամներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Աբերդինի օդանավակայանում ։
Արքայազն Ուիլյամը, Էնդրյուն և Էդվարդը եղել են ինքնաթիռում։ Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, աբերդինում վայրէջք կատարող ինքնաթիռում են գտնվում նաև Քեմբրիջի դուքսը, Յորքի դուքսը, ինչպես նաեւ Կոմս ուեսեքյան կոմսուհին:
Արքայազն Հարրին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ ևս կուղևորվի Շոտլանդիա, որտեղ գտնվում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Տեղեկությունը հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ բժիշկներն անհանգստացած են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակով, նրան խորհուրդ են տվել մնալ մասնագետների հսկողության տակ:
Թագուհու բոլոր չորս երեխաները և նրա թոռը՝ արքայազն Ուիլյամն արդեն ժամանել են շոտլանդական Բալմորալ դղյակ, որտեղ գտնվում է թագուհին։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդը բրիտանացի առաջին միապետն է, որը տոնել է գահակալման պլատինե հոբելյանը: Ողջ տարվա ընթացքում տոնական միջոցառումներ են նախատեսված։ Թագուհին գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ 1947 թվականին` 21 տարեկանում, Եղիսաբեթն ամուսնացել է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։