Հանրային ռադիոյի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մալվինա Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի:Այս մասին Aravot.am-ին ասել է Գարեգին Խումարյանը:
Հիշեցնենք, որ նա պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել 29.07.2024 թվականին Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր տեղի համալրման մրցույթում հաղթող ճանաչելու որոշումը:
«Դեռ փաստաբանների խմբի հետ չենք հանդիպել այս հարցերի շուրջ, դժվարանում եմ որոշում հայտնել այս պահին, մերժման հիմքերին ծանոթ եմ, բայց չեմ ուզում այս պահին գնահատական տալ, որովհետեւ առանձնապես կոմպետենտ չի լինի ասածս»,- նշել է Խումարյանը՝ միաժամանակ չբացառելով առաջին ատյանի դատարանից ստացված որոշման բողոքարկումը:
Նախորդ տարի կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքի մասին խոսելիս նա հայտնել է, որ այն չի ընդունում, համարում է բացարձակապես անհիմն, և այժմ գործը գտնվում է դատաքննության փուլում: «Այդ քրեական գործը ուղիղ շարունակությունն է Հանրային հեռարձակողի խորհրդի դեմ իմ հայցին»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու
Ուռեկիում ծովային հոսանքը չորս մարդու է քշել, փրկարարները բոլորին կարողացել են ջրից դուրս բերել, սակայն նրանցից մեկի կյա...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Անահիտ Ավանեսյանի անդրադարձը առողջության ապահովագրության ներդրմանը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, ո...