Բենզինի գները Մոսկվայի տարածաշրջանում կտրուկ բարձրացել են
Մոսկվայի տարածաշրջանում արձանագրվել է բենզինի գների կտրուկ աճ, ինչի մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
Մեկ շաբաթվա ընթացքում Մոսկվայում ԱԻ-95 տեսակի բենզինի մեկ լիտրի գինն ավելացել է մոտ 9.4 դրամով՝ անցնելով 350 դրամի սահմանը, իսկ Մոսկվայի մարզում գրանցվել է ավելի քան 14 դրամի աճ։ Այսպիսի իրավիճակ է ստեղծվել նաև դիզելային վառելիքի շուկայում։
Շուկայի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ գլխավոր պատճառը նավթավերամշակման գործարաններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հասցվող համակարգված հարվածներն են։
Մայիս ամսին հարձակումների թիրախում են հայտնվել 16 նավթավերամշակման գործարաններ, որոնց թվում են ոլորտի 10 ամենախոշոր ձեռնարկություններից 8-ը։
Հունիսի 16-ի գիշերը անօդաչու սարքերի հարվածներից վնասվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի՝ Կապոտնյայի արտադրական կայանքը, որին բաժին է ընկնում գործարանի ընդհանուր հզորության կեսից ավելին։ Երկու օր անց ձեռնարկությունը վերստին ենթարկվել է հարձակման և դադարեցրել գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկ...
Կառավարությունն աջակցում է հանրապետության մարզերում կաթ արտադրող տնտեսվարողներին
ՀՀ կառավարությունն աջակցություն է տրամադրում հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին,...
Ղրիմում բենզինի վաճառքը ամբողջությամբ դադարեցվել է
Ղրիմի բոլոր բենզալցակայանները հունիսի 21-ից սկսած ամբողջությամբ դադարեցնելու են վառելիքի վաճառքը ինչպես կանխիկ, այնպես է...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...