Քաղաքականություն

Ընդամենը վերջին մի քանի ժամերի ընթացքում մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել. Վենս

Ընդամենը վերջին մի քանի ժամերի ընթացքում մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տեղեկություններ է փոխանցել Շվեյցարիայում Իրանի հետ ընթացող բանակցային գործընթացի վերաբերյալ։


Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մանրամասներ է հայտնել Շվեյցարիայում Իրանի հետ բանակցությունների մասին։ Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ այդ գործընթացում առաջընթաց է նկատվում։


«Ընդամենը վերջին մի քանի ժամերի ընթացքում մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել։ Ես ակնկալում եմ, որ մոտակա ժամերին ավելի մեծ առաջընթաց կունենանք»,- ասել է Վենսը։


Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը նպատակադրված է շարունակել աշխատանքները Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև առկա կոնֆլիկտը հանգուցալուծելու ուղղությամբ։


«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Միացյալ Նահանգները Լիբանանում հակամարտության դադարեցման ուղղությամբ վերջին ամիսներին արել են ավելի շատ աշխատանք, քան աշխարհի յուրաքանչյուր այլ կառավարություն, և մենք պատրաստվում ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է Վենսը։


Անդրադառնալով Շվեյցարիայում ընթացող գործընթացին՝ Վենսը հայտարարել է, որ սա տեխնիկական բանակցությունների մեկնարկն է, որի ընթացքում բոլոր տարաձայնությունները չեն հարթվի, սակայն դա հնարավորություն է տալիս պատմության մեջ առաջին անգամ նստել միասին՝ որպես երկու թիմ՝ հասկանալու համար, թե կողմերի համար ինչն է ամենակարևորը, կարգավորելու այդ հարցերը և գնալու դեպի ավելի լավ ապագա։


«Հարցն այն է, թե ինչ կարող ենք մենք միասին անել։ Կարո՞ղ ենք մենք ամեն ինչ սկսել մաքուր էջից, կարո՞ղ ենք մենք ընդմիշտ փոխել հարաբերությունները Մերձավոր Արևելքում, թե՞ վերադառնում ենք նրան, ինչ կար նախկինում։ Մենք դա չենք ցանկանում, բայց, անկասկած, դա հնարավոր է»,- նշել է Ջեյ Դի Վենսը։


Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունները բանակցություններ անցկացնելու նպատակով ժամանել են Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաք։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով բանակցություններից Թեհրանի ակնկալիքներին, նշել էր, որ Իրանի համար առաջնահերթ է Լիբանանում հրադադարի հաստատումը, իրանական նավթի արտահանումը, ինչպես նաև իրանական ակտիվների ապասառեցումը։ Իրանական Tasnim գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանը չի շարունակի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները այլ հարցերի շուրջ, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։ Միջազգային լրատվամիջոցներն էլ գրում էին, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները մեկնարկելու են հենց Լիբանանում իրավիճակի վերաբերյալ քննարկմամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250