Լամին Յամալը դժգոհ է լրագրողների աշխատանքից ԱԱ-2026-ում
Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի մեկնարկային տուրում Կաբո-Վերդեի հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիից (0:0) հետո, Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը անդրադարձել է լրատվամիջոցների կողմից ընտրանու հասցեին հնչող քննադատություններին։
Mundo Deportivo-ն մեջբերում է երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերը, ով հորդորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին ժամանակից շուտ հետևություններ չանել։ «Ես մի եզրահանգման եմ եկել․ դուք՝ լրագրողներդ, սարսափելի շտապում եք ավարտել ձեր աշխատանքը։ Ընդամենը առաջին խաղային օրն է. Իսպանիան ու Պորտուգալիան վաստակել են մեկական միավոր, Արգենտինան ու Ֆրանսիան հաղթել են, իսկ դուք արդեն կարծում եք, որ այդ երկու թիմերն էլ դուրս կգան եզրափակիչ։
Եվ սա Աշխարհի առաջնության դեռ միայն առաջին օրն է։ Ես պարզապես դա չեմ հասկանում։ Փոխանակ վայելելու հանդիպումները՝ դուք հապշտապ հետևություններ եք անում։ Մինչև հուլիսի 19-ը դուք չեք իմանա՝ ով կհաղթի, բայց դուք ուզում եք դա իմանալ հենց այսօր։ Ձեզ համար Իսպանիան սարսափելի է, բայց նրանց համար, ովքեր իսկապես հասկանում են ֆուտբոլից, դա այդպես չէ»,- ասել է Յամալը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացվում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Չալոյանը դարձել է Եվրոպայի Գրան Պրիի մեդալակիր
Չեխիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի Գրան Պրիում 90 կգ-ից ավելի քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանը նվաճել է ար...
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ծաղկաձորում հավաք իրականացնող տղամարդ...
Զլատան Իբրահիմովիչը գնահատել է ԱՄՆ-ի հավաքականի հնարավորությունները աշխարհի առաջնությունում
Շվեդիայի ազգային հավաքականի և իտալական «Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անդրադարձել է 2026 թվականի աշխարհի...
Արսենալը ցանկանում է ձեռք բերել Բրեդլի Բարկոլային
Լոնդոնի «Արսենալը» նպատակադրվել է գնել ֆրանսիական ՊՍԺ-ի եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլային։ «Զինագործները» մտադիր են Ֆր...