
Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ արքայական ընտանիքը հավաքվում է Բալմորալ ամրոցում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Բժիշկները մտահոգություն են հայտնել նրա առողջության վերաբերյալ, հինգշաբթի հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի հաղորդագրությունը:
«Այս առավոտ թագուհու առողջական վիճակի գնահատումից հետո բժիշկները մտահոգություն հայտնեցին և խորհուրդ տվեցին Նորին Մեծությանը մնալ բժիշկների հսկողության տակ», - մեջբերում է հեռուստաալիքը հաղորդագրությունից մի հատված։
«Թագուհին մնում է Բալմորալ ամրոցում և իրեն հարմարավետ է զգում այնտեղ»,- ասվում է փաստաթղթում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը մտահոգություն է հայտնել թագուհու առողջական վիճակի կապակցությամբ։
«Իմ մտքերը և բրիտանացի բոլոր հպատակները այս պահին Նորին Մեծության և նրա ընտանիքի հետ են», - գրել է Թրասը Twitter-ում:
Sky News-ը հայտնում է, որ արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, արքայազններ Ուիլյամն ու Էնդրյուն, ինչպես նաև արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգանը նույնպես ուղեւորվում են Բալմորալ, արքայադուստր Անն արդեն ժամանել է ամրոց։
Քենթերբերիի արքեպիսկոպոսն ասաց, որ ամբողջ ժողովուրդն այժմ աղոթում է թագուհու համար. «Իմ և ողջ ազգի աղոթքները այսօր Նորին Մեծության հետ են», - ասաց նա: