Բեռլուսկոնին ասել է, որ Մերկելի հետ կարող է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Իտալիայի նախկին վարչապետ, «Ֆորցա Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին ասել է, որ կարող է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին հանդես գալ որպես միջնորդ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, գրում է Kp. ru-ն:
 

«Կարծում եմ, որ Մերկելը ինձ հետ կամ ինքը կարող է փորձել միջնորդել Պուտինին, իր հետ ես կկարողանայի փորձել համոզել»,- ասել է նա Rai1 հեռուստաալիքի եթերում։
 

Մեկնաբանելով նաև հակառուսական պատժամիջոցները՝ իտալացի քաղաքական գործիչը «ափսոսանք և հիասթափություն» է հայտնել, որ Մոսկվան Եվրամիության երկրների հետ մերձեցման փոխարեն ուժեղացնում է «չինական կոմունիստական ​​տոտալիտարիզմը»։

Քաղաքականություն

Պատահարներ