Շիրակի մարզպետի եղբայրը 15 օր ժամանակ է տվել Գյումրու փոխքաղաքապետին
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ Արման Բաղդասարյանը, որը ՔՊ-ով Գյումրու ավագանու անդամ է դարձել, սակայն դուրս է եկել ՔՊ-ից, հերթական անգամ ի ցույց է դրել իր տարաձայնությունները Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի հետ։ Որոշների կարծիքով, սակայն, սա ավելի շատ փոխհամաձայնեցված շոու է, բայց այն, որ նրանց միջև լարվածություն կա, դա ևս ակնհայտ է։ Մարզպետի եղբայրը հիմա էլ իր ֆեյսբուքյան էջում ինչ-որ ակնարկներով գրառում է կատարել՝ վերջում նշելով Դավիթ Առուշանյանին ու պահանջելով նրա հրաժարականը։
«Այնուամենայնիվ, մնում եմ իմ կարծիքին, որ, եթե մամլո քարտուղարի կամ նման այլ միջին օղակի աշխատակցի մակարդակով կարող են փոխքաղաքապետ բլոքել ուրեմն փոխքաղաքապետը իր տեղում չէ, պարոն Դավիթ Առուշանյան, կամ լուծեք այս հարցը (խիստ նկատողություն մեղավոր աշխատակցին, ) կամ դիմում գրեք հեռացեք, Դուք Ձեր տեղում չեք։ Ձեզ 15 օր ժամանակ»,-գրել է Արման Բաղդասարյանը։
Մանրամասն՝ նրա գրառման մեջ


Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ հայտարարությունը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...
Պաշտպանության նախարարություն հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հ...
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Իվանյան համայնքն ու Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվո...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղ...