«Այս ակնհայտ ճշմարտությունն այսօր բարձրաձայնեց Փաշինյանը». քաղաքագետ

 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ 

 

«Փաշինյանը երկու նարատիվ ունի՝ արտաքին և ներքին լսարանների համար

«Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ»:

 

Նիկոլ Փաշինյանը, Վլադիվոստոկ

 

Ես քանիցս արձանագրել եմ, որ հայ- թուրքական այսօրվա դիալոգի մոդեռատորը Մոսկվան է: Այդ մասին մի քանի անգամ ասել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այս ակնհայտ ճշմարտությունն այսօր բարձրաձայնել է Փաշինյանը՝ ակնկալելով Մոսկվայի օժանդակությունը:

Այս համատեքստում հետաքրքիր է, թե ինչո՞ւ են մերձիշխանական քաղաքական ու փորձագիտական շրջանակները գեներացնում այն մոտավոր թեզը, թե հայ-թուրքական հաշտեցումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանը: Փաստորեն, Փաշինյանը երկու նարատիվ ունի՝ արտաքին և ներքին լսարանների համար»:

Քաղաքականություն

Պատահարներ