Շվեյցարիայում կբանտարկեն մարդկանց, ովքեր չափից շատ կտաքացնեն իրենց տները

Շվեյցարիան կբանտարկի մարդկանց, ովքեր չափից շատ կտաքացնեն իրենց տները: Այս մասին գրում է Говорит Москва-ն:
 

Նշվում է, որ երկրում որոշում է կայացվել ձմռանը գազի սակավության դեպքում տները չգերտաքացնել: Փաստաթղթի համաձայն՝ այն բնակիչները, ովքեր կբարձրացնեն մարտկոցների ջերմաստիճանը 19 աստիճանից բարձր, կտուգանվեն կամ կկալանավորվեն մինչև երեք տարի ժամկետով։ 

 

Այս մասին Blick թերթին ասել է տնտեսագիտության դեպարտամենտի խոսնակ Մարկուս Սփըրնդլին։

Քաղաքականություն

Պատահարներ