Ո՞ր երկրների առաջնորդներին է Թրամփը խելացի անվանել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական ​​կոնգրեսական Լի Զելդինի աջակցության մասնավոր դրամահավաքի ժամանակ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խելացի առաջնորդներ են։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։

 

«Մեկուկես միլիարդ մարդու երկաթե բռնումով կառավարելու համար պետք է խելացի մարդ լինել»,- ասել է Թրամփը։

 

Նա նշել է, որ լրատվամիջոցները բուռն են արձագանքում իր այն խոսքերին, թե Պուտինն ու Սի Ցզինպինը խելացի են։

Նշենք, որ իր նախագահության ընթացքում Թրամփը հանդիպել է երկու առաջնորդների հետ էլ։

Քաղաքականություն

Պատահարներ