
Լոնդոնում Ուկրաինայի դեսպանությունը սկսել է Լիզ Թրասի Կիև այցի նախապատրաստումը

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանությունը ձեռնամուխ է եղել Լիզ Թրասի Կիեւ այցի նախապատրաստմանը։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն:
«Երբ նա պաշտոնապես դառնա վարչապետ, ես կարծում եմ, անմիջապես կլինի զանգ, եւ Լիզ Թրասի այցի վերաբերյալ պայմանավորվածություններն իրենց սպասել չեն տա: Մենք արդեն սկսել ենք նախապատրաստել Լիզ Թրասի ժամանումը Կիեւ», - մեջբերում Է Պրիստայկոյի խոսքն «Ուկրինֆորմ» գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը սեպտեմբերի 6-ին կնշանակվի Միացյալ Թագավորության վարչապետ, նա այդ պաշտոնում կփոխարինի Բորիս Ջոնսոնին: Քաղաքական գործիչը նախօրյակին ներկուսակցական պայքարում հաղթել Է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունաքին: Թորին կառավարող կուսակցությունն Է: Թրասն իրավունք Է ստացել կազմելու նոր կառավարություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: