Լավրովը մեկնաբանել է Թրասսի ընտրությունը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասսի քաղաքականությունը չի օգնի ամրապնդել երկրի դիրքերը միջազգային ասպարեզում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Թրասը անցած երկուշաբթի ընտրվեց Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար, երեքշաբթի նա կդառնա երկրի վարչապետ։

 

«Նա ունի իր սկզբունքներ, որոնք, առաջին հերթին, վերաբերում են Բրիտանիայի շահերը պաշտպանելու անզիջողականությանը` չձգտելով որևէ կերպ հաշվի առնել ուրիշների դիրքորոշումները, առանց որևէ փոխզիջումների գնալու մեծ ցանկության: Չեմ կարծում, որ դա կօգնի պահպանել կամ ամրապնդել երկրի դիրքերը միջազգային ասպարեզում, որոնք ակնհայտորեն ցնցվել են ԵՄ-ից դուրս գալուց հետո»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ