Մեկնարկել են թուրք-ադրբեջանական թռիչքային զորավարժություններ
Այսօր Գյանջայում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «TurAz Kartali-2022» մարտավարական -թռիչքային համատեղ զորավարժությունները, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Այս նպատակով օրերս Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել էր Ադրբեջան: Այսօր Գյանջաում «TurAz Kartalı-2022» մարտավարական վարժանքների մեկնարկի միջոցառման ժամանակ Ադրբեջանի օդային ուժերի գեներալ մայոր Զաուռ Ռուստամովը ընդգծել է, որ նմանօրինակ զորավարժությունների անցկացումը կարևոր նշանակություն ունի համատեղ գործողությունների ծրագրման, փոխգործակցության և մարտական գործողություններում զինվորների միջև համագործակցության բարձրացման, ինչպես նաև որոնողական ու փրկարարական առաջադրանքների կատարման տեսանյունից:
Վարժանքների մեկնարկի հանդիսությանը տեղեկություն է տրվել դրանց նպատակի վերաբերյալ, այն է՝ զինանձնակազմի մարտական պատրաստականություն, տեղաբաշխում, առաջադրանքների կատարում, ավիացիայի կիրառում:
Զորավարժություններում ներգրավված զինծառայողների, զինտեխնիկայի, օդանավերի տեսակի և քանակի մասին չի հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Իվանյան համայնքն ու Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվո...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղ...
Պաշտպանության նախարարություն հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել և հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հ...
Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ հայտարարությունը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կր...