Ղազախստանում առաջարկել են մայրաքաղաքին վերադարձնել նախկին Աստանա անվանումը

Ղազախստանի խորհրդարանում առաջարկել են երկրի մայրաքաղաքին վերադարձնել նախկին Աստանա անվանումը: Այս մասին գրում է RT-ն:

 

«Մենք սխալ ենք համարում, երբ մարդու կենդանության օրոք քաղաքն իր անունով են կոչում, բացի այդ, ժողովուրդը չի ընդունել նաև մայրաքաղաքի նոր անվանումը», - նշել են առաջարկով հանդես եկած պատգամավորները:
 

Պատգամավորները պատմականորեն արդար են համարում Աստանա անունը վերադարձնել մայրաքաղաքին, որն առաջարկել էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
 

Հիշեցնենք, որ մայրաքաղաքը Նուրսուլթան անվանափոխելու առաջարկով հանդես էր եկել երկրի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Քաղաքականություն

Պատահարներ