Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել.
«Արձագանքելով Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվող հավաքի մասնակիցների կողմից հնչեցված հայտարարություններին առ այն, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, ուսումնական հաստատությունների պատասխանատուների կողմից ճնշումներ են գործադրվում հավաքի մասնակիցների նկատմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում նշել, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու յուրաքանչյուրի իրավունքը։
Հավաքների ազատության մասին Արցախի Հանրապետության օրենքի 6֊րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը որևէ հավաքի։
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր պետական մարմիններին և պաշտոնատար անձանց առաջնորդվել բացառապես օրենսդրական կարգավորումներով՝ բացառելով հավաքների մասնակցության սահմանափակման հետ կապված ոչ իրավաչափ գործողությունները։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկա են լինում հավաքի վայրում՝ հավաքի ընթացքի դիտարկում իրականացնելու նպատակով»։
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ դրվագ՝ Արզումանյանի ու Փաշինյանի շփումներից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Օգոստոսի 30-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է Արցախի Պա...
Իջևանի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա զոհ
Իջևանի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացիներից մեկը մահացել է: Այս մասի...
Պայթյունի ձայն է լսվել Արաբկիրում. ինչ են հայտնում ԱԻՆ-ից
Այսօր Արաբկիր վարչական շրջանից պայթյունի ձայներ են լսվել: AuroraNews.am-ի հետ զրույցում ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը նշել...
Ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը ուսումնական տարվա սկզբի հետ կապված հասարակական կարգի պահպանության և ճանապարհայի...