
Բոսֆորում առափնյա ծառայությունները հեռացրել են նեղուցում վթարված բեռնանավը

Բոսֆորում առափնյա ծառայությունները հեռացրել են նեղուցում վթարված բեռնանավը: Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Չոր բեռնատար Lady Zehma նավը, որը վթարվել էր Բոսֆորում, Ուկրաինայից 3000 տոննա եգիպտացորեն է տեղափոխելիս եղել Իտալիա: Այս մասին հայտնել են թուրքական առափնյա ծառայության ներկայացուցիչները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ դրության պատճառով Բոսֆորում դադարեցվել է երթևեկությունը։
Չոր բեռնատար Lady Zehma նավը, որը Ուկրաինայից Ստամբուլ էր ուղեւորվում, վթարվել է։ Առափնյա անվտանգության ծառայության տվյալներով՝ նավերի տեղաշարժը դադարեցվել է։
Սա վեց տանկերներից մեկն է, որոնք օգոստոսի 30-ին լքել են ուկրաինական նավահանգիստները և տեղափոխել գյուղմթերք: