Ռուսաստանը նավթ չի մատակարարի այն երկրներին, որոնք կհամաձայնեն ռուսական նավթի գնի շեմ սահմանել

Ռուսաստանը նավթ և նավթամթերք չի մատակարարի այն երկրներին, որոնք ռուսական նավթի գնի վերին շեմ են սահմանում: Այս մասին լրագրողներին ասել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է Интерфакс-ը:
 

Ըստ նրա՝ հիմա աշխարհում ԱՄՆ-ի առաջարկով քննարկվում է նավթի գների աճը պահելու և Ռուսաստանի եկամուտները սահմանափակելու համար նման շեմի ներդրումը։
 

«Ինչ վերաբերում է գնային շեմին, եթե նրանք դա սահմանեն, մենք պարզապես չենք մատակարարի մեր նավթն ու նավթամթերքը այնպիսի ընկերություններին կամ երկրներին, որոնք սահմանափակումներ են դնում, քանի որ մենք չենք աշխատի ոչ շուկայական պայմաններով»,- ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ