Բուհերը կտեղափոխվեն Աշտարակ․ Նիկոլ Փաշինյան
«Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Բուհերում կա՛մ չկան ստանդարտներ, կա՛մ չեն գործում։ Բարձրագույն կրթության դիպլոմով մարդիկ հաճախ ոչ մրցունակ են աշխատաշուկայում»,- Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման, որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման միջոցով ու նպատակ կա ունենալու միայն ութ պետական կոնսոլիդացված բուհ։ Այդ բուհերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»։
Շարունակելով խոսքը՝ Փաշինյան ասաց․ «Կառավարությունը կողմնորոշվել է՝ ակադեմիական քաղաքը կկառուցվի Արագածոտնի մարզում՝ Աշտարակում ու նորացվող բուհերը կտեղափոխվեն այնտեղ։ Եթե նման որոշումներ չկայացվեն, պետությունը կկանգնի աղետի առաջ»։ |
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել․ ArmLur
Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյ...
Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրվեց․ NEWS
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզանից չէինք սպասում․ լրագրողը՝ Վիտալի Բալսանյանին
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ Ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ է բանակցվում ադրբեջանցիների հետ: Նշված այլ հ...