Բայդենը՝ Գորբաչովի մասին
ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հազվագյուտ առաջնորդ էր, որը քաջություն ուներ վտանգի ենթարկել իր կարիերան՝ հասնելու «այլ ապագայի»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում են միջազգային լրատվականները։
Խոսելով «գլասնոստի» և «պերեստրոյկայի» մասին՝ նա շեշտել է. «Սրանք հազվագյուտ առաջնորդի արարքներ էին. երևակայություն ունեցող մարդ, որը տեսնում էր այլ ապագայի հնարավորությունը և քաջություն ուներ վտանգելու իր ողջ կարիերան դրան հասնելու համար:Արդյունքն ավելի ապահով աշխարհ էր և ավելի մեծ ազատություն միլիոնավոր մարդկանց համար»։
Նա նաև Գորբաչովին անվանել է «զարմանալի հեռատես մարդ»։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ «միայն մի քանի խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներ քաջություն ունեցան խոստովանելու, որ ինչ-որ բան պետք է փոխել»։
«Որպես ԽՍՀՄ առաջնորդ՝ նա աշխատել է նախագահ Ռեյգանի հետ՝ նվազեցնելու մեր երկրների միջուկային զինանոցները, հեշտացնելու կյանքը ամբողջ աշխարհի մարդկանց համար, որոնք աղոթում էին միջուկային սպառազինությունների մրցավազքին վերջ տալու համար:Տասնամյակների դաժան քաղաքական բռնաճնշումներից հետո նա որդեգրեց ժողովրդավարական բարեփոխումներ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին 92 տարեկանում մահացել է Միխայիլ Գորբաչովը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրվեց․ NEWS
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել,...
Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել․ ArmLur
Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզանից չէինք սպասում․ լրագրողը՝ Վիտալի Բալսանյանին
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է։ Ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ է բանակցվում ադրբեջանցիների հետ: Նշված այլ հ...