«Երկու լիկվիդից կտրվեց, չէր սովորում». Վահագն Ալեքսանյանի դասախոսը` պատգամավորի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեն «Հրապարակ»-ը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան և չի ավարտել։ Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրության մեջ կարդում ենք. «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած և համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 և ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաև 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության ու սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի հետ, որը և եղել է պատգամավոր Ալեքսանյանի դասախոսը:
- Անկեղծ ասած, հիշում եմ իրեն, բայց դա վաղուց էր: Իրեն դասավանդել եմ Իրավունքի հիմունքներ, որը ավելի շատ համակարգային առարկա է, և բազային կրթություն չունեցողները, ովքեր որ գալիս են իրավաբանականի մագիստրատուրա, այդ առարկան պարտադիր անցնում են: Նա մի քանի անգամ քննություն հանձնեց, և որքան ես եմ հիշում, չստացավ, բայց այնպես չէ, որ նա եղել է անկարող:
– Պարո՛ն Ղամբարյան, այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ նա ընդհանուր բազային գիտելիքներ չի ունեցել եւ այդ պատճառով չի հաղթահարել քննությունները եւ դուրս է մնացել համալսարանից։
- Ես չեմ կարող ասել բոլոր առարկաների մասին, բայց կոնկրետ իմ առարկայի մասով չի ունեցել: Կարծում եմ՝ նա ժամանակ չէր տրամադրում սովորելու համար, քանի որ նրա մոտ վերլուծական կարողությունը կար, բայց գիտելիքը չկար, նա չէր կարդում, չէր սիրում աշխատել:
– Որքա՞ն ժամանակ եք դասավանդել Վահանգն Ալեքսանյանին:
- Կարծում եմ՝ մեկ սեմեստր, և հենց իմ քննությունը չի ստացել: Որքան հիշում եմ, գրավոր քննություն էր, իսկ մնացած առարկաների մասին ասել չեմ կարող: Հայ-ռուսական համալսարանում ուսանողին հնարավորություն են տալիս ևս մեկ քննություն և երկու լիկվիտ հանձնել, բայց նրա դեպքում երկուսն էլ չստացվեց:
Մանրամասները՝ թերթի համարում: |
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...