Ով էր նռնակով Մասիսի համայնքապետարան մտած տղամարդը և ինչու էր դիմել այդ քայլին․ «Հրապարակ»
Ուրբաթ օրը նռնակով Մասիսի համայնքապետարան ներխուժած, ապա, ըստ ոստիկանության, ինքնասպանություն գործած Էդուարդ Մարգարյանը, ըստ Մասիսում շրջանառվող լուրերի, եղել է համայնքապետ Դավիթ Համբարձումյանի երբեմնի դաշնակիցը՝ Մասիսի ավագանու անդամ էր 2016-2021 թթ․, գրում է «Հրապարակը»։
«Պատմեցին, որ քաղաքապետի եղբայրը` Գոռ Համբարձումյանը, Մարգարյանի՝ «Լոշտ Էդոյի» միջոցով բազում «գործեր» է արել, և արդյունքում փողի պարտք-պահանջի խնդիր է առաջացել նրանց միջև։ Նա տևական ժամանակ քաղաքապետի հետ հանդիպում է պահանջել, փորձել նրանից ստանալ իր «ստանալիքը»։ Դեպքի օրն էլ ժամադրություն է փորձել պլանավորել, բայց Համբարձումյանը մերժել է, որից հետո նա վերցրել է զենք-զինամթերքն ու գնացել քաղաքապետարան»,–գրում է թերթը։
Նշվում է նաև, որ Մարգարյանը վերջին շրջանում որոշ տարօրինակություն էր դրսևորել, թերևս պայմանավորված խմիչքի չարաշահմամբ։ Ի դեպ, չնայած դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը, բայց մինչև երեկ դին դիահերձարանից տուն չէին տարել, քանի որ հարազատները պահանջել են, որ դատաբժշկական եզրակացության մեջ հանգուցյալի մարմնի վրա առկա բոլոր վնասվածքները նշվեն։ Ասում են` ամիսներ առաջ նրա ուսին են կրակել, հետո գործը ծածկադմփոց արել, և հայրը պահանջում է, որ դա ֆիքսեն։
Թերթը գրում է նաև, որ Մասիսում կարծում են` այս պատմությունը շարունակություն է ունենալու. հանգուցյալի ավագ եղբայրը բավականին տաքարյուն երիտասարդ է և հայտնի չէ, թե ինչպես կպահի իրեն եղբոր մահից հետո։
Հիշեցնենք` 36-ամյա Էդվարդ Մարգարյանը օգոստոսի 19–ին ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք էր գործել քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն էր տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել։
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն) և 12-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...