Դաշայի սպանողներն արդեն Էստոնիայում են․ Մարգարիտա Սիմոնյանն ակնարկել է, թե ինչ է պետք անել
Ռուս լրագրող Դարիա Դուգինայի սպանության մեջ կասկածվող Նատալյա Վովկը ծառայում էր Ուկրաինայի զինված ուժերում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կասկածյալի հորը։ «Նա չի ծառայել Ազովում, նա կարծես ծառայում էր Ուկրաինայի զինված ուժերում»,- ասել է նա։ Հոր խոսքով՝ Վովկը բանակից թոշակի է անցել առողջական խնդիրերի պատճառներով։
Նշվում է նաև, որ Դուգինայի մահից մի քանի օր առաջ դուստրը կապ է հաստատել նրա հետ։ Ասել է, որ Լիտվայում է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտագության Դաշնային ծառայությունը հրապարակել է լրագրող Դարիա Դուգինայի սպանությունից ժամեր առաջ արված կադրեր, որտեղ երևում է նրա սպանության մեջ կասկածվող Նատալյա Վովկը, ով ըստ գերատեսչության պատրաստվել է սպանությանը: Սպանության օրը Վովկն ու նրա դուստրը եղել են գրական-երաժշտական փառատոնում, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր, իսկ երեկոյան Վովկը կառավարելի պայթյուն է իրականացրել լրագրողի վարած մեքենայում։ Դրանից հետո Վովկն ու աղջիկը Պսկովի շրջանով մեկնել են Էստոնիա։
Լրագրող Մարգարիտա Սիմոնյանն էլ անդրադառնալով թեմային Թվիթերի իր էջում գրել է. «Դաշայի սպանողներն արդեն Էստոնիայում են: Էստոնիան նրանց իհարկե չի արտահանձնի: Մտածում եմ, մեզ մոտ կգտնվեն պրոֆեսիոնալներ, որոնք ցանկություն կունենան հիանալ Էստոնայի մայրաքաղաքի սրաձող աշտարակներով»:
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...