«Հույժ գաղտնի» փաստաթղթերի փաթեթ, 300 գաղտնի փաստաթուղթ․ ինչ է պահել Թրամփը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում գտնվող իր կալվածքում պահել է առնվազն 300 գաղտնի փաստաթուղթ։ Գաղտնի նյութերի թվում են Կենտրոնական հետախուզական վարչության, Ազգային անվտանգության գործակալության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի փաստաթղթերը։
Ինչպես հայտնում է The New York Times-ը, Թրամփը հունվարին մոտ 150 գաղտնի փաստաթուղթ է փոխանցել ԱՄՆ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչությանը։ Թրամփի ներկայացուցիչները մնացած գաղտնի փաստաթղթերը ԱՄՆ արդարադատության նախարարությանը հանձնել են հունիսին, իսկ որոշները առգրավվել են օգոստոսի սկզբին Մար-ա-Լագոյում խուզարկության ժամանակ։
Նշվում է, որ այժմ Սպիտակ տան ներկայացուցիչներն ունեն նյութերի 26 տուփ, որոնք Թրամփը պահել է իր մոտ. դրանց մեջ կա «հույժ գաղտնի» մակագրված մեկ փաթեթը։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...