«Իքս պահին մի աղետ ունենալու ենք». Փաշինյանը խոսեց կարուսելներից եկող հնարավոր վտանգի մասին
Պետք է հստակ գնալ երկրում հստակ ստանդարտներ ունենալու ճանապարհով, քանի որ անորակ իրականության հետ կոմպրոմիսն անխուսափելիորոն բերելու է աղետի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եկեք չգնանք կոմպրոմիսների. ես չեմ ասում՝ «գերանդին» առնենք, աջուձախ փակենք, արգելենք ամեն ինչ, բայց պետք է պահպանենք անվտանգության կանոնները։ Պետք է գնանք նոր ստանդարտների։ Հիմա ամեն տարի գարնանը ես հրավիրում եմ, ասում եմ՝ սեզոնը բացվել է, մեր երկրում էսքան կարուսել է աշխատում։ ԱԻՆ-ի ՊՈԱԿ-ն, այո, պետք է գնա, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, առաջիկա ժամանակում՝ իքս պահի, մի աղետ ունենալու ենք, որովհետեւ եթե մենակ վիզուալ մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է։ Քանի՞ հոգի ոնց կտուժի, զոհ կլինի՞, թե՞ չի լինի, քանի՞ հոգի կլինի, հետո կասենք՝ էսքան տարի չէի՞նք տեսնում, որ էդ ամեն ինչը տեղի է ունենում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է. Ոստիկանություն
Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։Ոստիկանութ...
Գտնվել է մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի։...
«Գիտակցաբար ենք դա արել, չենք հերքում». ԱԻ նախարարը` «Սուրմալուում» տարվող աշխատանքների մասին
Առավոտյան 8։30-ից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...