Մարությանի կնոջ մասնակցությամբ շղթայական ավտովթար՝ Երևանում
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 էլեկտրասյան դիմաց բախվել են Skoda, BMW, Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։ Դեպքի վայրում էր նաև Հայկ Մարությանը, որը, տեսնելով, որ վթարը տեսանկարահանվում է, հեռացել է վթարի վայրից։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Եվս 5 մարմին է դուրս բերվել. զոհերի թիվը հասավ 15-ի
Ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել հինգ մարմին: Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 15-ն են։ Հայտնքւմ...
ՀՐԱՏԱՊ. Մասիսի քաղաքապետարան ներխուժած տղամարդն ինքնասպան է եղել. Ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության...
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ՊԲ
Օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
5 անչափահասի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Սուրիկ Մ-ն...