Պատահարներ
Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 3 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ
Unknown
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով անհետ կորածների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Դա պայմանվորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց»,- ասել է Կոստանյանը:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։
Զոհերի թիվն այս պահին 6 է, 18 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 13 տուժած։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց հայտարարություն` Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարորդները երթևեկել են հետիոտների համար նախատեսված հատվածով
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
1.0