
Կարող էին քաղաքականություն չխաղալ. Թրամփը` իր կալվածքում կատարված խուզարկության մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կարիք չկար», որ իր տանը խուզարկությունների ժամանակ ՀԴԲ-ի գործակալների կողմից առգրավել փաստաթղթերից որևէ մեկը:
Նախկին նախագահի խոսքով՝ ամեն ինչ գաղտնազերծված է եղել, և ինքը պատրաստ էր կամովին տալ փաստաթղթերը։
«Նրանք կարող էին դա ստանալ ցանկացած ժամանակ՝ առանց քաղաքականություն խաղալու կամ Մար-ա-Լագո ներխուժելու», - ասվում է Թրամփի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է իր մամուլի գրասենյակի կողմից:
Ինչպես հայտնում է Fox News-ը՝ դատավորը ՀԴԲ գործակալներին թույլ է տվել առգրավել Թրամփի կալվածքի խուզարկության ժամանակ այնտեղ «ապօրինաբար պահված» բոլոր փաստաթղթերը։
Թրամփի նկատմամբ ՀԴԲ հետաքննությունը վերաբերում է լրտեսության մասին օրենքի հնարավոր խախտումներին, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով խուզարկության հրամանը: