Հասարակություն
Կարևոր
Գործարքների իրականացման հետ կապված տեխնիկական խնդիրը կարգավորվել է. ArCa
Գործարքների իրականացման հետ կապված տեխնիկական խնդիրը 21։25-ից կարգավորված է։ Այս մասին հայտնել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն:
«Հայցում ենք ձեր ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար»,- նշվում է հաղորդագրությունում:
AuroraNews.am-ի ընթերցողները ավելի վաղ հայտնել էին, որ արդեն մի քանի ժամ է, ինչ խափանումներ կան բանկոմատների և քարտային փոխանցումների աշխատանքում:
ArCa համակարգում տեխնիկական խնդիրները առաջացել են մի քանի ժամ առաջ:
«Տեղեկացնում ենք, որ այս պահին առկա են տեխնիկական խնդիրներ գործարքների հետ կապված։ Մեր մասնագետներն աշխատում են համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ»,- հայտնել էինն «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հզոր պայթյուն՝ Կատարի գազի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ
Լայնածավալ խափանումներ X-ում
Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
4.0