Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը
Մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան (Սեդրակ) Սարոյանը: Այս մասին գրում են հայկական ԶԼՄ-ները։
Սեյրան Սարոյանը ծնվել է 1967թ․ սեպտեմբերի 3-ին՝ Էջմիածնում։ 1993 թ․ ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թ․՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։
1985-1987 թթ․ Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993-ից մինչև 2007 թ․ եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։
2000 թ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թ․ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թ․ պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թթ․՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։
2007 թ․ մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
Ամուսնացած էր, ունի չորս երեխա։
Նմանատիպ հոդվածներ
Խափանումներ բանկոմատների և քարտային փոխանցումների աշխատանքում
AuroraNews.am-ի ընթերցողները հայտնում են, որ արդեն մի քանի ժամ է, ինչ խափանումներ կան բանկոմատների և քարտային փոխանցումն...
Հրապարակվել են «Սուրմալու»-ում անհետ կորած մարդկանց անունները
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյ...
Գործարքների իրականացման հետ կապված տեխնիկական խնդիրը կարգավորվել է. ArCa
Գործարքների իրականացման հետ կապված տեխնիկական խնդիրը 21։25-ից կարգավորված է։ Այս մասին հայտնել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն:...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է նաև հղի կին. մանրամասներ
Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջ...