Գեղարքունիքի մարզի 48-ամյա բնակիչը որոնվում է 9-ամյա տղայի նկատմամբ գերեզմանատանը անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, նշված ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 48-ամյա Ն. Վ-ն օրեր առաջ իր բնակության վայրի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը անառակաբոր գործողություններ է կատարել 9-ամյա տղա երեխայի նկատմամբ։  

 

Տարածքի ոստիկանները երեխայի մորը հրավիրել են ոստիկանության բաժին, ով կատարվածի մասին արդեն հաղորդում է ներկայացրել։  Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անառակաբարո գործողությունների կասկածանքով որոնվող տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։  

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Քաղաքականություն