Անկարան և Բաքուն այս հարցում անկեղծ են․ Չավուշօղլուն՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Թուրքիան Հայաստանի հետ երկխոսության քայլերը սերտորեն համակարգում է Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։ Նրա խոսքով՝ Երևանը պետք է դադարեցնի կարգավորման հարցի ձգձգումը։
«Անկարան և Բաքուն այս հարցում անկեղծ են։ Մենք նույնն ենք ակնկալում հայկական կողմից»,- ասել է Չավուշօղլուն։ Ավելի վաղ թուրքական A Haber-ը, վկայակոչելով իրենց երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին, հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբենյանի և Սերդար Քըլըչի հինգերորդ հանդիպումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տեղի կունենա սեպտեմբերին։ Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն չի հաստատել այս տեղեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ը՝ «Վայոց ձորի ուղղությամբ ժամեր շարունակ կրակում են» վերտառությամբ հրապարակումների մասին
Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ կրակ է բացել Վայոց ձորի մարզում տեղակայված...
Ինչ իրավիճակ է Արցախում․ ՊԲ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրու...
Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ «Լուրեր»
Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հ...
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. Սելեզնյով
Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր...