Ադրբեջանը տեղաշարժերի միջոցով փորձում է կանխել զինված դիմակայության հնարավորությունները․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով և՛ ծառայություն մատուցելով Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, և՛ ձերբազատվում Արցախի հետ կապված հետագա քաղաքական հետևանքների պատասխանատվությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մարտավարական տեղաշարժերի, վերադասավորումների միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում առավելագույնս կկանխվի զինված դիմակայության, պայքարի բոլոր հնարավորությունները։
Դրան հաջորդելու է փափուկ ուժի միջոցով համատեղ բնակության պայմանների ստեղծման գործընթաց, որի ժամանակ Ադրբեջանից ներկայացվելու են ենթակառուցվածքների համատեղ օգտագործման, արտոնյալ պայմաններով տարբեր ծառայությունների մատուցման, օժանդակման խոշոր ծրագրեր։
Նպատակը մեկն է՝ առաջիկա տարիների ընթացքում, հնարավորինս սահուն ձևով, ապահովել Արցախի նկատմամբ ամբողջական ադրբեջանական վերահսկողություն, որի դեպքում առաջնային օրակարգ է բերվելու Արցախից ռուսական զորախմբի դուրս բերումը։
Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով և՛ ծառայություն մատուցելով Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, և՛ ձերբազատվում Արցախի հետ կապված հետագա քաղաքական հետևանքների պատասխանատվությունից»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ը՝ «Վայոց ձորի ուղղությամբ ժամեր շարունակ կրակում են» վերտառությամբ հրապարակումների մասին
Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ կրակ է բացել Վայոց ձորի մարզում տեղակայված...
Ինչ իրավիճակ է Արցախում․ ՊԲ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրու...
Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ «Լուրեր»
Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հ...
Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. Սելեզնյով
Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել՝ այսօր...