«Ադրբեջանը հաղթեց Հայաստանին, որովհետև նրանք սխալվում են». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Լաչին (Բերձոր), Զաբուխ (Աղավնո), Սուս։ Նա այս մասին ասել է տեղական հեռուստաալքին տված հարցազրույցում:
«Ես արդեն հանձնարարել եմ պետական կոմիտեին կապ հաստատել բնակիչների հետ։ Մենք շուտով նրանց կվերադարձնենք իրենց տները, - ասել է Ադրբեջանի բռնապետը։
Նա ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի (9) հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորություններին, որոնց վրա են հիմնված Լաչինը (Բերձոր) շրջանցող նոր ճանապարհի կառուցումը և ձեռնարկված այլ քայլերը։
«Հայաստանում պետք է հասկանան, որ գործընթացի ձգձգումն իրենց ոչինչ չի տա։ Նրանք սխալվում են, եթե կարծում են, որ մեկուկես տարի հետո ինչ-որ բան կփոխվի իրենց օգտին։ Ինչ-որ բան կարող է փոխվել, բայց մեր օգտին։ Բոլորը տեսնում են աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։ Այս ամենը տեսնելու համար պետք չէ լինել մեծ քաղաքական գործիչ։ Իր աճող ռազմական, տնտեսական և քաղաքական հզորությամբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին, որովհետև նրանք սխալվում են: Նրանք չեն հրաժարվել Ադրբեջանին իրենց «տարածքային հավակնություններից»: Ես նրանց պաշտոնապես զգուշացրել եմ հրաժարվել տարածքային պահանջներից։ Հակառակ դեպքում մենք կարող ենք նաև տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ»,- ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկատվությ...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է...