Հասարակություն
Զապորոժիեի ատոմակայանի վթարը կարող է գերազանցել Չեռնոբիլի աղետը. Նեբենզյա
Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մեղադրել է Կիևին ատոմակայանի վրա հարձակվելու մեջ, օրինակներ բերել և ասել, որ Զապորոժիեի ատոմակայանի վթարը կարող է գերազանցել 1986 թվականի Չեռնոբիլի աղետը։
Նիստի ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ներկայումս Զապորոժիեի ատոմակայանում միջուկային անվտանգությանը «անմիջական սպառնալիք» չկա։
Չինաստանի ներկայացուցիչը իր հերթին կողմերին հորդորել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Նշենք, որ ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում հնարավոր բոլոր ռիսկերի ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ».
Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր. «Փաստ».
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. արտակարգ դրություն է հայտարարվել
4.0