ՔԱՐՏԵԶ. Ի՞նչ երթուղով է Արցախը ցամաքային կապ ունենալու Հայաստանի հետ. Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանի գրառումը.
«Մեր հայրենակիցները հաճախ հարցեր են հնչեցնում, թե Բերձորն ու Աղավնոն, Լաչինի միջանցքի գործող ճանապարհը հանձնելու դեպքում ի՞նչ երթուղով է Արցախը ցամաքային կապ ունենալու մայր հայրենիքի հետ։Ներքևի քարտեզում մանրամասն ներկայացրել եմ, թե ինչպես է անցնում նոր երթուղին, եթե օգոստոսի 25-ին ամեն դեպքում Բերձորի ճանապարհը հանձնվի։
Կարմիր գույնով նշված է արդեն կառուցված ճանապարհը, որն սկիզբ է առնում Աղավնո գետի մոտից և անցնելով Հինշեն, Մեծշեն գյուղերով՝ հասնում մինչև Լիսագոր ու միանում գլխավոր մայրուղուն։Կապույտ գույնով նշված է 3-4կմ գրունտային ճանապարհը, որը գործելու է ժամանակավոր, մինչև վերջնական կառուցվի դեպի Կոռնիձոր տանող հիմնական ճանապարհը։ Ծիրանագույնով նշված է Աղավնո գետի մոտի կամրջից մինչև Կոռնիձոր գյուղ տանող հիմնական ճանապարհը, որը դեռևս կառուցված չէ, բայց շինարարական աշխատանքները մեկնարկելու են»։
[980154008b4303079fcd103f7a2086a9.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...
Առևանգել էին ԱԺ-ն ախկին պատգամավորի հորն ու փրկագին պահանջել. ոստիկանությունը անուններ է հրապարակել
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ԱԺ-ն ախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առևանգման վե...
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանա...
Գլխավոր դատախազութան պաշտոնական գրությամբ հերքվում են Փաշինյանի հայտարարությունները. Գեղամ Մանուկյան
Գլխավոր դատախազութան պաշտոնական գրությամբ հերքվում է Հայրենիքի զանգվածային դավաճանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարո...