Լուրը հաստատվեց՝ Վիտալի Բալասանյանը Բերձոր այցելել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի հետ. Tert
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Բերձոր այցի վերաբերյալ Tert.am-ը հարցում էր ուղարկել ԱԽ գրասենյակ, հարցնելով, թե արդյոք ԱՀ ԱԽ քարտուղարը ադրբեջանցի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Է այցելել Բերձոր, ի՞նչ նպատակովև արդյոք պահանջ ներկայացվե՞լ է Բերձորի և Աղավնոյի բնակիչներին չայրել իրենց տները։
Ի պատասխան Tert.am-ի հարցման, Արցախի անվտանգության խորհրդից պատասխանել են․ «Ներկայացված՝ թվով 3 հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ չկան։
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ մյուս հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ»։
Հիշեցնենք, որ Aravot.am–ին Բերձորի բնակիչը պատմել էր, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ը՝ «Վայոց ձորի ուղղությամբ ժամեր շարունակ կրակում են» վերտառությամբ հրապարակումների մասին
Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ կրակ է բացել Վայոց ձորի մարզում տեղակայված...
Ինչ իրավիճակ է Արցախում․ ՊԲ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրու...
Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ «Լուրեր»
Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հ...
Պարզաբանում՝ մասնակի զորահավաքի վերաբերյալ
Արցախի տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկում...