Օրվա լրահոս

Երեկ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Հնդկաստանում արդեն ավարտված համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 11-րդ տուրում մրցեց  Իսպանիայի հավաքականի հետ և 2.5:1,5 հաշվով հաղթանակ տարավ։ Վերջնարդյունքում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղը զբաղեցրեց՝ 19 միավորով: Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճեց  Ուզբեկստանի ընտրանին, որը նույն վերջին տուրում հաղթեց Նիդերլանդներին և նույնքան՝ 19 միավորով հռչակվեց չեմպիոն։ ՀՀ երրորդ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ևս ժամանել է օդանավակայան Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչներին դիմավորելու համար։


«Շախմատի հավաքականի գրանցած արդյունքը փայլուն արդյունք է։ Կարծում եմ, որ տղաները իրոք շատ լավ հանդես եկան։ Նրանք կարողացան մեր երկրիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Ուզում եմ ասել, որ բոլորդ հիշեք։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը շախմատային իր նվաճումներով երկրորդն է աշխարհում, զիջում է միայն Ռուսաստանին։ Իսկ եթե վերջին 20 տարին վերցնենք, մենք մեր բոլոր նվաճումներով աշխարհում առաջինն ենք: Մենք երեք անգամ եղել ենք օլիմպիական չեմպիոն, մեկ անգամ՝ աշխարհի, հիմա արծաթե մդեալ ու ևս երեք անգամ էլ բրոնզե մեդալ։ Այսօր էլ շախմատը մեր դպրոցներում կա, իսկ Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ նոր ռազմավարական ծրագրեր են կազմվում շախմատի հետ կապված։ Ծրագրերը կազմվում են մանկավարժական համալսարանի շախմատի ինստիտուտում։ Ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է ու այդպես էլ պիտի շարունակել»,- լրագրողների հետ զրույցում ասաց երրորդ նախագահը։

 

Անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, թե ինքը ո՞նց է վերաբերվում տարատեսակ մեկնաբանություններին, թե գործող իշխանությունները որ ոլորտում դեռ ոտք չեն դրել, Հայաստանը կարողանում է պարտության մատնել Ադրբեջանին։

 

«Ես չէի ուզենալ խոսել այս պահին Հայաստանում գործող կառավարիչների մասին, դա անիմաստ եմ համարում»,- նշեց Սարգսյանը՝ 

 

«Բայց մենք պայմանավորվել էինք, որ միայն շախմատի մասին ենք խոսելու։ Ես կարող եմ ուղղակի հիշեցնել, որ մեր կուսակցությունը ընդամենը երեք կամ չորս օր առաջ հաղորդագրություն էր տարածել, որտեղ ամեն ինչ շատ պարզ գրված է։ Այս պահին այո, ավելացնելու ոչինչ չունեմ, համենայն դեպս այստեղ չունեմ ավելացնելու բան»,- հավելեց Սարգսյանը՝ արձագանքելով լրագրողների՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին։

 

Վերջին նորություններ