«Ռուսաստանին մեկուսացնելու ցանկացած փորձ հեռանկար չունի». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն առաջարկը, թե պետք է ռուսներին Արևմուտքից հեռու պահել: Պեսկովը նշել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու ցանկացած փորձ հեռանկար չունի։
«Ամենայն հավանականությամբ, այս դեպքում մտածողության իռացիոնալությունը դուրս է գալիս մասշտաբներից: Սա կարելի է միայն ծայրահեղ բացասական դիտարկել: Ռուսներին կամ Ռուսաստանին մեկուսացնելու ցանկացած փորձ գործընթաց է, որը հեռանկար չունի»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ արևմտյան երկրները պետք է արգելեն բոլոր ռուսների մուտքն իրենց տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկատվությ...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...