«Մեզ արագ կվառեն, ամբողջությամբ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հենց որ երկրում կայունությունը խախտվի, դա ավելի վատ կլինի, քան Ուկրաինայում։
«Մեզ արագ կվառեն, ամբողջությամբ։ Եվ դա ավելի վատ կլինի, քան Ուկրաինայում։ Ես դա զգում եմ։ Շատ լուրջ իրավիճակ կլինի, շատ ծանր»,- երեքշաբթի օրը կառավարության նիստում ասել է Լուկաշենկոն։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Երկրի նախագահի խոսքով` հենց որ բելառուսական հասարակությունում խախտվի կայունությունը, երկրին անմիջապես «օգնություն» կտրվի։
«Հետևաբար, տնտեսությունը թիվ մեկ խնդիրն է, եթե տնտեսություն լինի, մենք հաջողություն կունենանք»,- համոզված է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ ամեն ինչ սկսվում է փոքր ու աննշան հակամարտություններից։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկատվությ...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...