Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զինված ուժերը երկրի օկուպացված տարածքներից
Օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի առնչությամբ Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին «դադարեցնել անօրինական գործողությունները, իրագործել 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի պայմանագիրը և դուրս բերել զինված ուժերը Վրաստանի օկուպացված տարածքներից»։
«Օկուպացիայի 14-րդ տարելիցի դրությամբ Ռուսաստանն առաջվա պես չի իրագործում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը, որը ստորագրվել է Եվրամիության միջնորդությամբ, և ընդլայնում է իր անօրինական վերահսկողությունը օկուպացված շրջաններում», - ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Մոսկվային փոխել օկուպացված տարածքները ճանաչելու անօրինական որոշումը, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումը, էթնիկ խտրականությունը և հարյուր հազարավոր ներքին տեղահանվածների և փախստականների՝ Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալի շրջաններում իրենց տները վերադառնալու իրավունքի խախտումը շարունակում է մնալ Ռուսաստանի օկուպացիայի անօրինականության ծանր մարդասիրական բեռը»,- ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ ԱԳՆ-ն հաստատում է ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությունը՝ նշելով, որ պաշտոնական Թբիլիսիի գործողություններն ուղղված են օկուպացիայի գծով բաժանված հասարակությունների միջև վստահության վերականգնմանը և ընդհանուր եվրոպական ապագայի կերտմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ «Լուրեր»
Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հ...
ՊՆ-ը՝ «Վայոց ձորի ուղղությամբ ժամեր շարունակ կրակում են» վերտառությամբ հրապարակումների մասին
Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ կրակ է բացել Վայոց ձորի մարզում տեղակայված...
Ինչ իրավիճակ է Արցախում․ ՊԲ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրու...
Պարզաբանում՝ մասնակի զորահավաքի վերաբերյալ
Արցախի տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկում...