«Ղարաբաղը ադրբեջանական հող է». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շատ կարևոր է, որ Հայաստանը անհապաղ կատարի եռակողմ հռչակագրի պայմանները։
«Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որը հանգեցրեց ադրբեջանցի զինծառայողի մահվան»,-ասել է նա:
Ըստ աղբյուրի՝ նա նաև նշել է, թե իբր «Ղարաբաղը ադրբեջանական հող է», և թե իբր Ադրբեջանը դեմ է իր տարածքում անօրինական զինված խմբավորումների առկայությանը:
«Եռակողմ համաձայնագրի ընդունումից անցել է գրեթե 2 տարի: Շատ կարևոր է, որ Հայաստանն անմիջապես կատարի այս պայմանները»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք` որ օգոստոսի 3-ից ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է...