ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անընդունելի Է». Փաշինյանը` խաղաղապահների մասին
Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ –ում ՌԴ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020 թ-ի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ 2020թ-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմիից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022թ-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայության խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը, սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով ԼՂ-ում ՌԴ զորախմբի մանդատի մասին՝ Փաշինյանն ասաց․ «ՀՀ-ի և ՌԴ-ի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանով, Նոյեմբերյանով, եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան. Փաշինյանը` ադրբեջանցիներին
Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Այս մասին այսօր ՀՀ կառավար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ սրվել է». Փաշինյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը
ՀՀ կառավարության հերթական նիստն այսօր մեկնարկեց Արցախում երեկ զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նենսի Փելոսին Թայվանում է. ԶԼՄ-ները գրում են Թայվանի նեղուցում Չինաստանի հետ ավիամարտի մասին
ԱՄՆ կառավարության ինքնաթիռը, որում, ենթադրաբար, գտնվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ժամանել է Թայվան...